Ծնողներս ինձ ու ամուսնուս հարսանեկան նվեր էին արել, ու մենք մեր մեղրամիսը պետքա անցկացնեինք Բալիում։ Էնքան էի ուրախացել էդ կապակցությամբ, հենց հարսանիքի հաջորդ օրը պետքա մեկնեինք։ Ինչքան սիրուն շորիկներ ունեի հետս վերցրել էի, որ գնանք լիքը սիրուն նկարներ անեմ։
Բայց փաստորեն իզուր էր, ու պարզվեց ես ամուսնուս էդքան էլ լավ չեմ ճանաչել։ Հենց առաջին օրով ուզում էի մի քիչ լողայի, ու բնականաբար լողազգեստ պետքա հագնեի։ Բայց ամուսինս թույլ չտվեց, ու ասեց, որ ես երբեք տենց բաներ պետքա չհագնեմ։ Էնքան կոպիտ խոսեց հետս, չէի հավատում, որ ես էդ մարդու հետ եմ ամուսնացել, ու սիրել էսքան ժամանակ։