Ավանդական հայկական հարսանիք, լիքը հյուրեր, դհոլ- զուռնա, աղմուկ ու ուրախություն: Երկար ժամանակ է, ինչ ուզում էինք կազմակերպել մեր հարսանիքը, բայց միշտը ինչ- որ բան ոնց որ չստացվեր:
Վերջապես եկավ երազանքներիդ օրը, հագա սպիտակ զգեստս ու սկսեցի սպասել սիրելիիս գալուն: Նրանք էլ եկան ու երգով- պարով ուզում էինք արդեն դուրս գալ մեր տանից: հենց այստեղ էլ սկսվեց անտանելին, որ հարսանիքս հարամ արեց:
Ուրեմն՝ տանից դուրս գալուց առաջ լուսանկարիչն ասեց՝ կանգնեք, նկարեմ ձեզ ու ձեր ընտանիքին: Կանգնեցինք ու իմ ընտանիքի հետլուսանկարվեցինք:
Մեկ էլ էն կողմից սկեսուրս եկավ, սկսեց աղմուկ հանել, թե այդ ինչո՞ւ տղայի ծնողներին հարսի տանը չեն նկարում: Մի մեծ կռիվ սկսվեց սկեսուրիս ու լուսանկարիչ տղաների միջև:
Չէինք կարողանում հանդարտեցնել նրանց, և ի վերջո լուսանկարիչները մեզ մաղթեցին լավ օր, ներողություն խնդրեցին՝ ասելով, որ գումարը չեն ուզում ու մեր հարսանիքը չեն նկարելու: Ահավոր էր, հարսանիքիցս ոչ մի նկար չունեմ սկեսուրիս թեթև ձեռքով: