Իմ երեխեքի մեկը երկուս չի դառնում էս երկրում, իսկ 2 սենյականոցից կառավարական առանձնատուն գնացած մադամը ռեբրենդինգ ա եղել ու բրենդային շորերի մեջ լող ա տալիս

Տղուս մի քանի ամիս առաջ եմ ամուսնացրել: Չկարողացանք հարսանիք անենք, որովհետև հնարավորություն չկար: Ինչքան էլ, որ փորձեցինք ձգենք, փող հավաքենք ու մի բան անենք, չեղավ: Որոշեցինք, որ սուս ու փուս բերենք հարսիս: Իրա ծնողներն էլ շատ նեղվեցին, որ առանց հարսանիքի բերեցինք հարսիս, բայց դե էլ ճար չկար: Շատ նեղվում ենք էս վիճակից, տղաներս առավոտից գիշեր աշխատում են, որ մի բանի հասնեն, բայց մեկը երկուս չի լինում:

Նայում եմ շուրջս, տեսնում եմ մարդիկ ոնց են ապրում, ու նայում եմ մեր կյանքը՝ ընկճվում եմ: Ինչ խոստումներ ասես տվեցին, թե ապագայում լավ կլինի, նորմալ կապրենք, հիմա նայում եմ, մենակ իրանք են նորմալ ապրում, հասարակ ժողովուրդն էլի ծերը ծերին հազիվ ա հասցնում:

Մարդ կա առաջ չէր ժպտում, որովհետև ատամներն իրար վրա էին հելած, նայելու բան չէր, հիմա ռեբրենդինգ ա եղել, դառել ա գլամուռ տիկին, թանկարժեք բրենդային շորեր ա հագնում, ամբողջ եվրոպան ոտի տակ ա տալիս: Բա էդ ո՞նց ա լինում տենց, բա էդ ոնց տենց հարստացան, տենց ոտի հելան: Թե՞ ժողովուրդը հարիֆ ա, չի ջոկում ինչ ա կատարվում: