Ուրեմն՝ ես ու ամուսինս շատ սիրով զույգեր ենք։ Ամեն տարի գումար ենք հավաքում ու միասին հանգստանալու գնում։ Ծովում շատ ավելի լավ ենք զգում մեզ, որովհետև նախ այնտեղ ոչ ոք մեզ չի ճանաչում, հետո էլ բժիշկն է խորհուրդ տվել՝ ամուսնուս շնչառական խնդիրներից ելնելով։
Մի խոսքով՝ հերթական անգամ էլ այս ամառ էինք գնացել հանգստանալու։ Ամեն բան հիանալի էր անցնում, չէի ուզում վերադառնալ, մեկ էլ զանգ եկավ հեռախոսիս։
Վերցնեմ, տեսնեմ տղաս է։ Կատաղած գոռում էր, չէի հասկանում՝ ուզածն ինչ է։ Խնդրեցի, որն հանգստանա ու ասի՝ ինչ է ուզում։ մեկ էլ բարկացած գոռաց՝ էդ ինչ նկարներ եք գցում, մեծ մարդ եք, չե՞ք ամաչում։
Էդ պահին կարծես սթափվեի։ Նոր զգացի, որ որդիներիս համար իրոք կարող են տհաճ լինել մեր հրապարակումները։ Ամուսնուս հետ խոսեցինք․ մեր արածն էլ արած չէր։ Հավաքվեցինք, ետ եկանք։ Մյուս անգամ միայն ընտանիքով կգնանք հանգստանալու։