Ախպորս ընկերը հաճախ էր գնում- գալիս մեր տուն, ու ամեն անգամ շփվում էին, կարծես մոտ ու հին ընկերներ լինեինք: Նրա հետ կարող էիր զրուցել ցանկացած թեմայից, խոսել, կիսվել, իսկ նա հանգիստ կլսեր քեզ ու խորհուրդներ կտար:
Հերթական անգամ նա եկել էր մեր տուն ու սպասում էր՝ մինչև եղբայրս էլ տուն գար: Առաջարկեցի մի բաժակ սուրճ խմել, մինչև որ կգա:
Սուրճը խմեցինք, մեկ էլ եղբորս ընկերն ասաց՝ կարո՞ղ ես սուրճիս բաժակը նայել: Ես էլ չմերժեցի, քանի որ բոլորը գիտեն, որ այդ գործում լավ եմ:
Ինչ անեի, նայեցի, մեկ էլ բաժակի մեջ տեսնում եմ, որ իմ անվան սկզբնատառն է գրված: Նրան ասացի այս մասին, ինչպես նաև ասացի, որ այդ տառով մի աղջկա հետ է ծանոթանալու ու ամուսնանա:
Այդ օրվանից մեր հարաբերություններն էլ ավելի ջերմացան ու լավացան: Այդ մի սուրճի բաժակից հարաբերություններ սկսեցինք, ու հիմա արդեն երկու երեխա ունենք:
Դե արի ու մի հավատա նման բաներին: