Կիսուրս սաղ օրը կեսրարիս քցում ա վրես, ինքը հանգստյան տներով ֆռում ա. զզվել եմ արդեն, մի երկու բան ասեցի, տեսեք ինչ պատասխանեց

Կիսուրիս ու կեսրարիս հետ ենք ապրում: Արդեն 3 տարի ա ամուսնացած ենք ու երկու երեխա ունեմ: Փոքրս նոր ա ծնվել, մեծն էլ 2 տարեկան ա: Մի խոսքով խառը վիճակում եմ: Առովոտից իրիկուն ոտքի վրա եմ, ոչ գիտեմ հանգիստն ինչ ա, ոչ էլ կարողանում եմ շնչեմ արտաշնչեմ: Կիսուրս երեխաներին պահելու հարցում ինձ չի օգնում, դե ես չեմ էլ պահանջում, բայց գոնե տնային հարցերում օգներ, մի քիչ հոգսս թեթևանար:

Ամբողջ օրը իրա կոլեկտիվի ու ընկերուհիների հետ ստեղ ընդեղ ա: Ամիսը մեկ մի հանգստյան տանը հանգստանալու ա գնում՝ կեսրարիս էլ թողում ա իմ վրա: Հերիք չի երկու երեխա եմ պահում, տան հոգսը վրես, մի հատ էլ կեսրարս ա գալիս իրա ընկերների հետ, իրանց համար եմ դնում-հավաքում: Էլ չեմ դիմանում, ոչ ֆիզիկապես եմ կարում, ոչ էլ նեռվերս ա հերիքում:


Էն օրը կիսուրս էլի եկավ ասեց, որ ընկերուհիներով գնում են Դիլիջան 3 օրով: Նեռվայնացա ասեցի.
— Մամ լավ ես անում, բայց ես հեչ քո մեղքը չեմ գալի՞ս, սաղ օրը պապային թողում ես վրես գնում ես, ինքն էլ իրա խմող ընկերներին հավաքում գալիս ա, տունը սարքում են գժանոց, ես չեմ իմանում իմ երեխեքին նայեմ, թե՞ իրանց մատակարարեմ ու իրանց հետևից մաքրեմ:

Կիսուրս ֆռաց ասեց.

— Մարիամ ջան, ես սաղ կյանքս տանջվել եմ դրա ու դրա հարբեցող ընկերների ձեռքը, հիմա ապրում եմ: Բան չեմ ասում դժվար ա քո համար աղջիկ ջան, եթե չես հարմարվում գնա առանձին ապրի տղուս ու երեխեքիդ հետ, կամ էլ մամայիդ ասա թող գա քեզ մի քիչ օգնի, ես չեմ կարա նստեմ տանը, 30 տարի չեմ ապրել, թողեք գոնե հիմա ապրեմ: