Աղջիկս ինձ օրեր առաջ հայտնեց, որ ընկեր ունի։ Բայց դա չեղավ այնպես, ինչպես նորմալ ընտանիքներում է լինում։ Նա պարզապես մի շարք լուսանկարներ էր հրապարակել, որոնց հարուցել էին մեր բարեկամների ուշադրությունը։
Բոլորը զանգում էին ինձ ու հարցնում՝ ինչ լուսանկարներ են, արդյո՞ք աղջիկս ընկեր ունի։ Դե, ես էլ ոչ մի բան չգիտեի։ Ջղայինացա ու որոշեցի հետը խոսել։ Երբ ասացի, որ գիտեմ, թե ինչ բաց, անհարմար լուսանկարներ է հրապարակում, աղջիկս միանգամի բարկացավ, հարձակվեց վրաս՝ ասելով, թե իր կյանքն է, ինչ կուզի, այն էլ կհրապարակի։
Ես էլ ասացի, որ այո, էլի իր կյանքն է, բայց կարելի է տեղյակ պահել կամ մի քիչ ավելի քիչ բաց ու պակաս ջերմ նկարներ հրապարակել։ Էդպես իմացա, որ ընկեր ունի։
Ամեն օր բարեկամները զանգում են, ասում են՝ տեսե՞լ ես՝ հիմա ինչ նկարներ է հրապարակում։ Ամոթից գետինն եմ մտնում, չեմ հասկանում՝ բոլո՞րն են էդպիսին հիմիկվա երիտասարդներից։