Հարսս սովորություն ունի ոչնչից խնդիրներ սարքելու։ Բանն այն է, որ ամեն ինչ, ինչ կատարվում է մեր տանը, պետք է վերահսկվի նրա կողմից։ Եթե մի բանից նա անտեղյակ է, ապա սկսում է անշնորհք կերպով նկատողություններ ու դիտարկումներ անել՝ իբր թե բոլորս սպասում ենք նրա կարծիքին։
Էն անգամ էլ աղջկաս աղջիկը՝ թոռնուհիս ինձ արևային ակնոց էր նվիրել։ Այնքան մեծ ու հարմար էր, ու քանի որ աչքերիս բժիշկը նշանակել է ինձ պարտադիր արևային ակնոցով դուրս գալ, այս օրերին միայն թոռնուհուս նվեր ակնոցն եմ կրում։
Ոսկու շուկա պիտի գնայինք հարսիս հետ, մեկ էլ անցնելիս լսեմ, թե ոնց է որդուս ականջը լցնում։ Ասում էր՝ մորդ հետ տեղ գնացողը չեմ, դու նրա ակնոցը տեսե՞լ ես, ոնց որ կատակերգությունից դուրս եկած լինի։
Նենց նեղվեցի դրա ասածից։ Մեկն ասի՝ այ կաչաղակ, իմ ակնոցը տեսնելուց առաջ քո մազերը տես ու դրանից ամաչի։ Մենակ կգնամ, պետք չէ՝ ինձ ուղեկցի։