Այսօր 44֊օրյա պատերազմի հերոս Գուրգեն Մահտեսյանի և նրա քրոջ՝ Լուսինե Մահտեսյանի ծննդյան օրն է։ Նրանք երկվորյակներ են։ 2020 թվականի դաժան մարտերի հետևանքով Գուրգենը ևս լքեց մեզ՝ զոհելով իրեն տրված ամենաթանկը՝ կյանքը՝ հանուն մեր կյանքի։
Գուրգենի և իր ծննդյան առիթով մի հուզիչ գրառում է կատարել հերոսի քույրը։ Առանց արցունքների կարդալն անհնար է։ Լուսինեն լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․
«21տարի առաջ ծնվեցինք ես ու եղբայրս 27.06.2001թ, ճիշտ է շատ փոքր ենք ծնվել, մեր ապրելու հավանականությունը շատ քիչ էր, բայց ապրեցինք մեծացանք, շատ լավ ու վատ օրեր տեսանք, հպարտ եմ որ քեզ եմ ունեցել իմ կյանքում, որ դու ես եղել եղբայրս, բայց չեմ կարողանում ճակատագրին ներել քեզ չունենալու ,ու քո ներկայությունը չզգալու համար։

Ասում են հերոսի քույրս ես հպարտացի բայց չեն հասկանում այնքան ցավոտա էտ հպարտությունը։ Ամեն տարի անհամբեր սպասում էի մեր ծնունդին ու քո նվիրած կարմիր վարդերին……. Բայց հիմա ամեն ինչ դատարկա առանց քեզ։ Ես զգում եմ դու ինձ միշտ ուժ ես տալիս երկնքից։ Շնորհավոր երկնային ծնունդդ, իմ անմահ հերոս»։