Մի հատ ձմերուկի պատճառով սկեսուրս հարևանի մետ ինձ նենց օրը քցեց, որ տնից լացելով թողել դուրս եմ էկել

Սկեսուրս հարևաննների հետ սաղ օրը կոֆե խմելու վրայա, առավոտ լույս բացվում ա, սկսում են կոֆ խմել, սրան-նրան քննարկել, մինչև իրիկուն, էլ ուրիշ բան ու գործ չունեն:

Էն օրն էլ ինչպես միշտ կոֆե էին խմում, սկեսուրս էլ ասեց, որ ձմերուկ կտրեմ տանեմ: Էտ ձմերուկը ես էի առել, մի խոսքով կտրեցի կարա, սկսեց փնթփնթալ էտ հարևանի մոտ: Ասում ա՝ քո առած ձերուկը քո դուրը գալիս ա՞, սաղ սպիտակ ա մեջը, սկի մի հատ նորմալ ձմերուկ չես կարում առնես: Էն օրը Անոյի հարսը նենց ձմերուկ էր առել որ բերաններիս մեջ հալվում էր, ոնց որ շաքար լիներ:

Վայ ըտեղ ինձ մի կերպ եմ զսպել, բայց սենյակից դուրս եմ էկել ու լացելով հելել տնից: Ես ո՞նց էտ կնգան բացատրեմ, որ հնարավոր չի իմանաս լավնա ա էտ ձմերուկը, թե վատը, մինչև որ չես կտրում:

Բա արժե՞ր ինձ տենց նվաստացնել, ինչ ասես ասել հարևանի մոտ մի հատ ձմերուկի համար: Էլ նեռվերս չի հերիքում, էլ չեմ դիմանում: Սաղ տանհոգսը վրես ա հերիք չի, մի բան էլ իրա փնթփնթոցը ամբողջ օրը: