Կիսուրս լրիվ հոգեկան հիվանդա, իրան նենցա պահում, ոնց որ ես իրա ստրուկն եմ։ Ես միշտ ոնց ուզել, տենց հագնվել եմ ու գիտեմ իմ չափը։ Իմ առաջ ոչ մեկ, անգամ իմ ծնողները արգելքներ չեն դրել, ուր մնաց կիսուրս չթողի ինչ-որ բան հագնեմ, թե՞ չհագնեմ։
Ուզումա ինքը որոշի թե ես ինչ շորիկ հագնեմ, ինչ չհագնեմ։ Ասումա՝ ծնկից վերև պետքա չհագնես, ամբողջ հայաթով ինձ չխայտառակես։ Այ քեզ բան, էս ինչ խայտառակությունա։ Էն օրը մարդուս հետ նստած էինք, մեկել դա եկավ ու սկսեց հարևաններից մեկից բամբասել, իբր քիթը ուրիշների կյանքա խոթում։ Ես էլ ասեցի, որ ես էլ եմ զզվում տենցներից, որ ուրիշների փոխարեն որոշում են որնա ճիշտ, ու սկսում են քննադատել։ Ինքը լավ էլ հասկացավ, որ ես իրան եմ նամյոկ անում։
