Ինչպես է պետք գրանոլա պատրաստել

Գրանոլան շատ սիրելի եւ օգտակար նախաճաշ է ամերիկյան աստղերի համար։ Այն շատ հաճախ օգատգործում են Սքարլեթ Յոհանսոնը, Մադոննան, Սնուփ Դոգը եւ ուրիշներ։  Գրանոլա կարելի է նաեւ պատրաստել տնային պայմաններում, որի համար ձեզ անհրաժեշտ է ընդամենը վարսակի փաթիլներ, մեղր, շաքարավազ, կարագ եւ չորամրգեր։ Ի դեպ, պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչների քանակը չի նշվում, քանի որ հստակ համամասնություններ սահմանված չեն։

Գրանոլան համեղ ու անուշաբույր լինելուց զատ, շատ օգտակար եւ սննդարար ուտեստ է, քանի որ հարուստ է վիտամիններով եւ բջջանյութով։

Այսպիսով, առաջին հերթին անհրաժեշտ է թավայի մեջ լցնել կտրատած չորամրգերը, այնուհետեւ լվանալ վարսակի փաթիլները եւ դրա մեջ ավելացնել սառեցված կարագի կտորները։ Թավան արդեն կարելի է դնել ջեռոցի մեջ եւ եփել մոտ քսան րոպե։ Յուրաքանչյուր 5-7 րոպեում պետք է խառնել թավայի պարունակությունը՝ ավելացնելով մեղրն ու շաքարավազը՝ ըստ ճաշակի։

Գրանոլան պետք է տապակել մինչեւ ոսկեգույն դառնալը։ Վերջում կարելի է նաեւ դարչին ավելացնել։, Գրանոլան անհրաժեշտ է թողնել, որ սառչի, հետո տեղափոխել չոր տարայի մեջ եւ պահել սառնարանում։ Գրանոլան պատրաստ է, կարելի է այն ուտել կաթի կամ յոգուրտի հետ։