Աղջիկս համեստ էր ու շատ լսող, բայց թե ինչ եղավ խեղճ երեխայիս հետ, ինչ մոդա ընկավ, ինչ շրջապատի հետ սկսեց շփվել, որ սկսեց էսքան բաց հագնվել։ Ամաչում եմ ընկերներիս մոտ։
Դե, ամբողջ օրը ով նրան տեսնում է, զանգում է, իբր թե չեն ճանաչել, հարցնում են, թե արդյոք այսինչ վայրում եղել է նա, թե ոչ։ Երբ հաստատում եմ, որ եղել է, ասում են՝ բայց շատ ա բաց հագնվում։
Էնքան եմ ամաչում, էնքան վատ եմ ինձ զգում նրանց մոտ, որովհետև ինձ համար էլ էդքան բաց հագնվելը նորմալ չէ, ինչքան էլ որ ճանաչում եմ իմ երեխային, գիտեմ, թե նա ինչպիսին է, որ ոչ մի սխալ բան չի անի։
Գնացի, որ հետը խոսեմ, հենց թեման բացեցի, ագրեսիվացավ։ Արագ- արագ պատասխանում էր ու ասում՝ պապա ջան, մոդան էդ ա, դու էլ հետամնաց ես։ Չգիտեմ՝ ինչ անեմ, ոչ կռիվ անելու է, ոչ էլ անտեսելու։ Օգնեք՝ հասկանամ՝ ոնց վարվեմ, ախր շատ եմ ամաչում։