Չգիտեմ ո՞նց ընկերոջս ասեմ, որ հոր վրա եմ աչք դրել, հերն էլ ոնց որ իմ հանդեպ անտարբեր չի, տեսեք էն օրը իրանց տանը ինձ ինչ ասեց

Ընկերոջս հետ 2տարիա արդեն միասին ենք։ Սկզբում շատ էի սիրում իրա, ուր ասեր, աչքերս փակ հետը կգնայի։ Բայց վերջերս զգում էի, որ քիչ-քիչ սերս պակասումա։ Իրա հետ արդեն անհետքրքիր էր դառնում, ամեն օր նույնը, էդ միապաղաղ կյանքից հոգնել էի։ Հետո քիչ-քիչ հասկանում էի, որ ինքը շատ երեխայականա պահում իրան։

Մի խոսքով ամեն ինչ ձգվեց մինչ էն պահը, երբ հասկացա, որ ինձ իրա պապանա դուր գալիս։ Կայացած, հարուստ, խելացի, ու էլի լիքը լավ հատկանիշներ։ Էն օրը իրանց տանն էի, ընկերս պետքա գնար ծանոթից բան վերցներ, տանը մնացել էին, ես ու իրա պապան։ Մեկել ինձ ասումա՝ դու ո՞նց ես տղուս վրա նայել, դու ավելիին ես արժանի, քեզ պետքա բամբակների մեջ պահեն, ամեն ինչով ապահովեն, իսկ տղես սկի չի կարա իրան նորմալ պաշտպանի, ուր մնաց քեզ։ Ես որ ջահել լինեի, տղուս ձեռից քեզ կտանեի։
Շատ լավ էի հասկանում թե ինչա ակնարկում ինձ, ու համ էլ շատ վատ էի զգում ընկերոջս համար։