Մի քանի օր առաջ որոշեցի, որ գնամ հանգստանամ քաղաքից դուրս մի էրկու օրով մարդուս ու թոռներիս հետ: Ասեցի համ էլ էրեխեքը կօդափոխվեն էլի:
Մի խոսքով հավաքվեցինք, գնացինք, բայց հարսս սև հանգիստ բերեց գլխներիս: Ինչ գնացել էինք, հա զանգում էր, կես ժամը մեկ, թե բա ինչ եք անում, էրեխեքին ուշադիր ես, ինչ են կերել, հո սոված չեն մնացել, տաք են հագնվել ու սենց հարցերի շարան:
Էտ լարված վիճակից արդեն ոչ կարում էինք հանգստանայինք, ոչ էլ: Հաջորդ օրը էլ նեռվերս չհերիքեց, էտ էրեխեքին հավաքեցի, բերեցի տվեցի իրան ու ինքս ինձ խոստացա, որ էլ իրանց հետ ոչ մի տղ չեմ գնալու, որովհետև ես իրանց մոր հավեսը չունեմ:
Հարամ արեց սաղ գլխիս տո, քթերիցս բերեց էտ հանգստանալը: