Երեկ հարսիս մասին նենց բան իմացա, մազերս բիզ-բիզ կանգնեց. տղես որ իմանա, դրան շան օրը կգցի

Տղես ու հարսս մի քանի ամիս ա ամուսնացած են: Միասին ենք ապրում: Հարսս վարսավիր ա, մի հատ մեծ սալոնում ա աշխատում: Առավոտները գնում ա, իրիկունը գալիս ատուն: Տան գործերն էլ ես եմ անում: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ թոռ ունենալու, բայց հլը ձեն-ձուն չկա:

Էն օրը հին հարևաններիցս մեկին տեսա պատահական, ասեցինք-խոսացինք: Տղուցս հարցրեց, ասեցի, որ ամուսնացրել եմ: Հանեցի նկարը ցույց տվեցի հարսիս ու տղուս, հարցական դեմքով նայեց վրես ու ասեց.

— Մալադեց Էլմիր, լավ էլ առաջադեմ կնիկ ես դառել, որ սենց հարս ես բերել: Առաջ սաղին անուն էիր կպցնում: Հարսիդ մոտ եմ մազերս կտրում արդեն 2 տարի ա: Լավ վարսավիր ա, կարգին գործ ա անում, բայց լավ քոքված տիպ ա: Մինչև մի հատ չի ծխում, մազերս չի կտրում:

Հարևանիս ասածները լսեցի մազերս բիզ-բիզ կանգնեց, ասեցի՝ երևի սխալվում ես Վարդիթեր ջան, իմ հարսը վարսավիր ա, բայց չի ծխում: Ինքն էլ թե բա, ես իմ վարսավիրին անգիր գիտեմ Էլմիր ջան, ինքն ա, անունն էլ Նունե:

Մի խոսքով ապշած եմ, սենց շիվարել մնացել եմ, դա ոնց ա կարացել մեզ տենց մատերի վրա ֆռացնի, որ չիմանանք: Ես հլը հասկացանք, բա տղե՞ս: Տղես որ իմացավ, դրան շան օրն ա գցելու: