Աղջիկս հուրի-փերի ա, բայց ուզող չունի․ Ինչի՞ց կլինի՝ տեսնես

Աղջիկս շատ գեղեցիկ է իմ աչքին։ Նա յուրահատուկ, չկրկնվող գեղեցկություն ունի, որը ոչ բոլորին է հասու։ Նա նաև կրթված է։ Երկու կարմիր դիպլոմով ավարտել է համալսարանն, անցել իր երազանքնրի աշխատանքին։ Բայց մի խնդիր կա, որն ինձ տանջում է որպես մայր։

Նրա աշխատավայրում շատ տղամարդիկ կան, համալսարանում նույնպես տղաները շատ էին, մեր բարեկամների ընկերների ու ծանոթներ մեջ էլ շատ չամուսնացած տղամարդիկ կան, բայց ոչ մեկը ուշադրություն չի դարձնում աղջկաս վրա։

Մտածում եմ՝ ինչի՞ց կլինի։ Նա երբեմն ծիծաղում է թեթև հումորների վրա՝ առանց մտածելու, թե ով է շրջակայքում, բայց բացի դրանից ուրիշ մի թերություն չեմ կարողանում գտնել։ Այո, նա գուցե ոչ ստանդարտ գեղեցկություն ունի, բայց խնամված է, ունի պաշտոն, լավ է վաստակում։

Ուղղակի ուզում եմ հասկանալ՝ ինչի մինչև հիմա, երբ նա արդեն 37 տարեկան է, գեթ մի տղա նրան չի մոտեցել։ Ինչի՞ց կարող է սա լինել։