Արդեն տարիքով մարդ եմ, բայց մեկ ա անձնականս չեմ կարում դասավորեմ: Առավոտից իրիկուն աշխատում եմ, բայց նույն կոպեկներն եմ ստանում: Ինձ ու ինձ մտածում եմ՝ լավ հիմա ես էս կոպեկներով չեմ հասցնում դաժե, բա որ ամուսնացա էրեխա ունեցա, էտ էրեխուն ես ո՞նց եմ պահելու էն դեպքում, երբ որ հիմա սաղ թանկացել ա:
Ո՞նց եմ ծերը ծերին հասցնելու, դրա համար էլ չեմ ամուսնանում, տարիներս էլ թռնում են:
Էսօր էլ կարդացի, որ Նիկոլի կնիկը՝ Աննան թռել ա Ֆրանսիա: Մարդը ամեն անգամ մի տեղ թռնում, ֆռում, կյանք ա անում գալիս ա էլի:
Ժամանակին ասում էին, որ ժողովրդի համար են գալիս իշխանության, որ օգնեն մարդկանց, բայց իրաք թքած ունեն էտ ժողովրդի ու իմ նման մարդկանց վրա, իրանց ուշք ու միտքը բյուջեն քամուն տալն ա մեկ էլ ֆռֆռալը: