Տանն ապրում ենք ես, ամուսինս, սկեսուրս, սկեսրայրս ու տալս։ Նա կարծես թե չի էլ պատրաստվում ամուսնանալ, աշխատում է, հոգում իր ծախսերը
Մի օր աշխատանքից տուն եմ գալիս ու սենյակիցս տարօրինակ ձայներ լսում։ Չգիտեմ՝ ինչ մտածեմ, բայց քանի որ սեփական տուն է, սկսում եմ կարծել, թե ինչ-որ կենդանի է ներս մտել։
Կամաց բացում եմ դուռն ու տեսնեմ տալս մի անծանոթ տղայի հետ չափում է պատուհանիս պատը։ Ապշում եմ, հարցնում՝ ինչո՞ւ է առանց իմ թույլտվության այդ անծանոթին ներս թողել իմ ու ամուսնուս ննջարան, այդ ի՞նչ բարքեր են, նա էլ շփոթվում է, բայց բացատրում․
-Գիտես, քանի որ եղբորս ծննդյան օրն է շուտով, ուզում էի մի նվեր անել ձեզ համար։ Ննջարանի նոր կահույք եմ պատվիրել, բայց քանի որ ուզում էի ողջ սենյակը կահավորել, որոշեցի չափել նաև այս պատը, նոր վարագույր ու ծածկոց գնել։
Այնքան հուզվեցի տալիս այս խոսքերիս, որ խոսել չկարողացա։ Իրոք որ երևի նրա հանդեպ մի քիչ լարված եմ։