Թթու դրած կաղամբ. բաղադրատոմս…

Դուք արդեն սկսե՞լ եք պատրաստվել ձմռանն ու թթու դնել կաղմաբը։ Դեռ ոչ, ուրեմն առաջարկում ենք մի բաղադրատոմս, որի մեջ աղաջուր չի օգտագործվում, եւ կաղամբն իր թթու համն ու բույրը ստանում է իր իսկ հյութի մեջ։

Այսպիսով, պատրաստման համար ձեզ անհարժեշտ է մեծ կաղամբ, որի վերին շերտերն անհարժեշտ է հանել։ Այնուհետեւ դանակով կամ հատուկ հարմարանքով պետք է կտրատել կաղամբը եւ աղով համեմելուց հետո հարկավոր է լցնել ապակե տարայի մեջ։ Բացի կաղամբից կարելի է նաեւ քերած գազար ավելացնել. այդ դեպքում մեկ կիլոգրամ կաղամբի համար հինգ գազար է անհրաժեշտ։ Ի դեպ, տարան անհրաժեշտ է ամեն օր բացել եւ սուր դանակով կաղամբը ծակծկել, որպեսզի տարայում առաջացած նեխահոտը դուրս կգա։

Կաղամբի մեջ կարելի է նաեւ խնձորի մանր կտորներ լցնել, որոնք յուրահատուկ համ ու հոտ կհաղորդեն կաղամբին։

Մատուցելիս հարկավոր է ավելացնել բուսական յուղ, կանաչի եւ ուտել տապակած կարտոֆիլի հետ։