Արմինկան պատմել է, թե օրեր առաջ ինչից է հուզվել ու ինչպես է այդ ամենին արձագանքել որդին

Երգչուհի Արմինկան, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է ապրում, Հայաստան է ժամանել եւ սոցիալական ցանցերի իր էջերում պարբերաբար պատմում է այցի մասին։

Իր ինստագրամյան էջում հրապարակված նոր լուսանկարն արվել է Մատենադարանում։ Երգչուհին հմայիչ ու ոճային կերպարում է։ Հրապարակմանը կից երգչուհին գրել է.
«Մատենադարանում էնպես էի հուզվել, որ Ալեքսը գրկեց ու ասաց՝

մամ, ինչի՞ ես լացում…

Պատասխանը լսելուց հետո ասաց՝ մամ, ես հպարտ եմ, որ դու էսպիսինն ես, ու ես էլ քո նման եմ…», — հրապարակմանը մեկնաբանություններում գրել է Արմինկան, ապա հավելել է «#հայմնանք» հեշթեգը։