Հաճախ ենք ես ու կինս երեխաներիս թողնում զոքանչիս մոտ ու գնում խանութներ կամ էլ ինչ-որ միջոցառման։ Նա էլ երեխաներին շատ է սիրում ու մեծ հաճույքով է խնամում։
Բայց էս դեպքից հետո որոշել եմ՝ էլ ոչ իմ, ոչ կնոջս, ոչ էլ էրեխեքիս երեսը չի տեսնելու դա։ Ուրեմն՝ հարսանիքի էինք հրավիրված, ու էրեխեքին էնտեղ տարանք- թողեցինք։ Մեկ էլ առիթի ամենաթեժ պահին հեռախոսիս լուսանկարներ են գալիս՝ նամակի տեսքով։ Բացեմ- տեսնեմ՝ ի՞նչ։
Զոքանչս ծեծում է երեխաներիս։ Ընկել է հետևներից, ու չի նկատել, թե ոնց է հեռախոսի տեսախցիկը միացել ու ֆիքսում ամենը։ Ոն նյարդայնացա, ամեն ինչ թողեցի ու եկա երեխեքիս տանելու։ Նա էլ արդեն տեսել էր իր ուղարկածներն ու արդարանում էր՝ ասելով, թե խաղ էին խաղում։ Բայց դե երեխեքիս լաց եղած աչքերից հո երևում էր՝ ով է ստում։
Հասկացանք, որ օգնում է մեզ, շատ շնորհակալ ենք, բայց հո երեխեքս իր գերին չե՞ն։