Իսկական հրաշք․ Դելֆիններն Աստվածածնի սրբապատերը դուրս են բերել ծովի հատակից

Մի արտասովոր դեպք է տեղի ունեցել 4 տարի առաջ Սոչիի լողափում։ Դելֆինները մարդկանց են վերադարձրել Աստվածամոր սրբապատկերը։

Մի ռուս գնդապետ կնոջ հետ հանգստանում էր Սոչիի լողափներից մեկում։ Հանկարծ նրանք նկատեցին, որ տասներկու դելֆինների խումբը լողալով մոտենում է ափին։ Նրանց ուշադրությունը, ինչպես հետագայում պատմել է զույգը, գրավել է այն, որ դելֆիններն ինչ-որ բան են նետել ափ։

Նետված իրը, ասում են, ծածկված է եղել ցեխով և թվում էր, թե անկարևոր մի բան էր: Թեև ոչ ոք ուշադրություն չէր դարձնում տեղի ունեցողին, գնդապետի կինը խնդրեց ամուսնուն գնալ ու տեսել, թե դելֆիններն այդ ինչ են նետել ափ։

Ցեխը մաքրելով անկարևոր թվացող իրի վրայից՝ գնդապետը ցնցվեց՝ տեսնելով, որ դելֆինները ափ են հանել Աստվածածնի սրբապատկերը։

Ոչ ոք չգիտի, թե ինչպես են դելֆինները հասկացել դրա կարևորության մասին, ինչու են որոշել վարդարձնել մարդկանց՝ հանելով սրբապատկերը ծովի հատակից։