Ինչով է օգտակար թուրինջը…

Նոր տարին մոտենում է. տոնական սեղաններին թուրինջի առկայությունը նույնքան պարտադիր է, որքան մանդարինն ու նարինջը։ Իսկ ինչպիսի՞ միրգ է այն…

Թուրինջը նարնջի ու պամելոյի հիբրիդն է։ Այս մրգի յուրահատկությունն այն է, որ ոչ մեկ չգիտի, թե իրականում ինչպիսի միրգ է այն, եւ ինչ դրական հատկություններ ու օգտակար նյութեր է պարունակում։ Այժմ եկեք  հասկանանք, թե ինչպիս առողջարար ազդեցություն այն կարող է ունենալ մարդու օրգանիզմի վրա։

Կարգավորում է շաքարի եւ խոլեստերինի մակարդակը արյան մեջ

Ապացուցված է, որ օրական մեկ թուրինջի օգտագործումը կարող է 18% տոկոսով նվազեցնել շաքարի եւ խոլեստերինի մակարդակը արյան մեջ։

Բարձրացնում է իմունիտետը

Մեկ թուրինջը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին С, որն ամրացնում է արյան անոթները։ Եթե օրական մեկ թուրինջ ուտեք, ապա ձեր արյան անոթները մեծ շնորհակալություն կհայտնեն ձեզ։

Օգնում է նիհարել

Թուրինջը նարինգին է պարունակում։ Այն ակտիվացնում է լյարդի աշխատանքը, բարելավում ու կարգավորում նյութափոխանակությունն ու նպաստում նիհարելուն։ 

Գործում է որպես հակաօքսիդանտ

Ինչպես մյուս բոլոր դեղին ու նարնջագույն պտուղները, թուրինջը նույնպես կարող է աշխուժացնել ձեզ եւ բարձրացնել ձեր տրամադրությունը։ Այն հիանալի միջոց է սթրեսից ազատվելու համար։ Ընդամենը պետք է այն բաժանել երկու մասի, երկու կողմերում շաքար ու դարչին լցնել եւ եփել ջեռոցի մեջ։

Բարելավում է աղիքների աշխատանքը

Թուրինջի մեջ առկա օրգանական թթուներն ու յուղերն ակտիվացնում են մարսողական հյութերի արտադրությունը եւ խթանում մարսողությանը։ Թուրինջն օգտակար է նաեւ փորկապության ժամանակ։