Երիտասարդ ընտանիք ենք: Ապրում ենք սկեսուրիս հետ, բայց բավականին շատ տարաձայնություններ ունենք: Սկեսուրս հոգով բարի մարդ է, ուղղակի անդադար ուշադրության կարիք ունի, որի պատճառով ոչ ստանդարտ հագուստներ է հագնում, մազերը անհասկանալի սարքում ու իրեն անհասկանալի պահում: Մեկ էլ կտեսնես առավոտյան կարթնանա, մի հատ ճոխ տոնական շոր կհագնի, կշպարվի բավականին վառ, մազերը կսարքի ու կիջնի խանութ:
Դե նման հագուկապը ու պահվածքն առաջացնում է շրջապատի զարմանքն ու ծաղրը նրա ու մեր հանդեպ, քանի որ նա ոչ թե խնամված կին է, այլ անհասկանալի տեսքով կին: Իրեն էլ թվում է, թե ինքը խնամված ու գեղեցիկ կին է: Նման ձևով նա գրավում է թաղամասի տղամարդկանց ուշադրությունը, որոնք նույնպես ծաղրում են իրեն: Ամուսինս հազար անգամ խնդրել է մորը, որ նման տեսքով դուրս չգա, սակայն մայրն անդրդվելի է:
Երեկ էլ երբ նման զուգված-զարդարված իջնում էր դուրս, չդիմացա ասացի.
— Այ մամ, ախր Կարենը հազար անգամ ասել ա, որ նման տեսքով դուրս չգնաս, ախր սա երեկոյան հանդերձանք ա, մարդիկ ծիծաղում են հա մքո վրա, համ՝ մեր: Ինչի՞ ես մեզ խայտառակ անում:
Սկեսուրս, ոչ տարավ, ոչ բերեց՝ ասաց.
— Աղջիկ ջան բա հո քո նման գորշ ու անգույն ման չե՞մ գալու: Վրեդ ոչ գույն կա, ոչ էլ շնորհք: Իսկ ես շքեղ կինեմ, ու դու ինձ նախանձում ես: Սրանից հետո հետս գործ չունեք, ինչ կուզեմ կանեմ:
Սկեսուրիս պատասխանից ապշել էի: Փաստորեն նա մտածում է, որ ես նախանձում եմ իրեն: Ինքը նույնիսկ չի էլ պատկերացնում, որ մենք ամաչում ենք իր պահվածքից: