Հետաքրքիր փաստեր սիրո մասին

Սերը մարդուն ստիպում է աներեւակայելի, երբեմն անգամ ոչ այնքան խելամիտ արաքներ կատարել, եւ դրա դեմ անզոր են անգամ տարիքը, կրոնական եւ ազգային պատկանելիությունը կամ ռասան: Սերն անհնար է նաեւ շոշափել, չափել, կշռել եւ այլն, քանի որ այն չի ենթարկվում ոչ քիմիայի, ոչ ֆիզիկայի, ոչ էլ կենսաբանության օրենքներին:

Սերն ամենաառեղծվածային ու հիանալի զգացումն է: Ինչքա՜ն բուռն ու հաճելի զգացողություններ է առաջացնում այն: Գիտնականներն արդեն վաղուց են փորձում ուսումնասիրել սերը, եւ նրանց հաջողվել է պարզել որոշ հետաքրքիր փաստեր սիրո մասին, բայց այն դեռեւս բավականին անհասկանալի ու բացառություն կազմող երեւույթներից մեկն է:

Սերը սանսկրիտից թարգմանաբար նշանակում է «ցանկություն»:

Կան մարդիկ, ում տրված չէ զգալ սերը: Հոգեթերապեւտներն այս երեւույթն անվանում են հիպոպիտուիտարիզմ:

Իսկ ինչ վերաբերում է սիրո տեւողությանը, ապա այն կարող է իր ազդեցությունն ունենալ սրտի եւ ուղեղի վրա ավելի քան մեկ տարի, որը հոգեբաններն անվանում են ռոմանտիկ երանության շրջան: Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ սիրո ճգնաժամային շրջանը  սկսվում է երեքից չորս տարի հետո. այդ պատճառով հիմնականում ամուսնալուծությունները տեղի են ունենում համատեղ կյանքի երրորդ կամ չորրորդ տարում: Եթե ձեզ հաջողվել է անցնել այս շրջանը, ապա ամուսնությունն անխախտ կլինի եւս հինգ տարի, քանի որ հաջորդ փորձությունը սպասվում է ամուսության ութերորդ տարվա ընթացքում:

Իսկ գիտեք, թե ինչու՞ են ամուսնական մատանին դնում հենց մատանեմատին:Հին հույները հավատում էին, որ հենց այս մատի միջով են անցնում սիրո երակները՝ amoris-ը, որոնք արյունը հասցնում են ուղիղ սրտին:

Սիրո խմիչք համարվում է ոչ թե գինին, այլ նռան հյութը: Գիտականորեն ապացուցվել է, որ այս ըմպելիքը հարուստ է նյութերով, որոնք բարձրացնում են հորմոնալ մակարդակի ակտիվությունը, որն էլ իր հերթին մեծ կիրք ու ցանկություն է առաջանում:

Պարզվում է, որ քրտինքի հոտը կարող է գայթակղել հակառակ սեռի ներկայացուցչին: Իհարկե խոսքը շատ սուր հոտի մասին չէ, եւ այստեղ կարեւոր է դրա քիմիական բաղադրությունը, մի շարք էլեմենտներ, որոնք առկա են քրտնիքի մեջ: Ի դեպ, քրտինքն անգամ օգտագործվել է սիրո դեղեր եւ օծանելիք պատրաստելու համար:

Բժիշկները պարզել են, որ համբույրը բարելավում է մարդու էմոցիոնալ ֆոնը եւ անգամ երկարացնում նրա կյանքը: Ավելին, այն ամուսինները, ում կանայք համբուրում են աշխատանքի գնալիս, հինգ տարով ավելի երկար են ապրում: