Ինչպես պետք է պատրաստել «Վարդագույն հասմիկ» ըմպելիքը

«Վարդագույն հասմիկ» ըմպելիքի նախապատրաստական աշխատանքները պետք է երեկոյան սկսել՝ առավոտյան թարմացնող եւ աշխուժացնող կոկտեյլ վայելելու համար։ Ի դեպ, այս կոկտեյլով կարելի է նաեւ զարմացնել ձեր հյուրերին։

Այսպիսով, այս նրբահամ ու անուշաբույր ըմպելիքը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է՝ 100գր. բրինձ, կես բաժակ կաթ, թարմ կամ սառեցված ելակ (10-12 հատ), վանիլային շաքար, անանուխ՝ զարդարելու համար, եւ սովորական շաքարավազ (ըստ ճաշակի)։

Պատրաստման եղանակը. բրինձը մի քանի անգամ պետք է լվանալ, այնուհետեւ լցնել եռացրած ջրի մեջ եւ թողնել մոտ 7-8 ժամ, որ ուռչի։ Հաջորդ օրը ջուրն ու բրինձը անհարժեշտ է լցնել բլենդերի մեջ եւ որքան հնարավոր է մանրացնել։ Արդյունքում ստացվում է շիլայանման զանգված, որը հետո պետք է 2-3 շերտ մարլայով անցկացնել։

Ստացված զանգվածի մեջ արդեն կարելի է ավելացնել ելակը, կաթն ու վանիլային շաքարն ու սովորական շաքարավազը։ Կրկին պետք է խառնել բլենդերի մեջ՝ միատարր զանգված ստանալու համար։ Կոկտեյլը պատրաստ է, մնում է միայն դնել սառնարանի մեջ. մատուցելիս զարդարեք անանուխի տերեւներով եւ հյութի ձողիկներ դրեք բաժակի մեջ։