Քաղաքից դուրս էինք գնացել, էրեխեն էլ մարդուս գրկից չէր գնում ոչ մեկի մոտ. սկեսուրս սաղի մոտ ասեց՝ էտ էրեխուն մորը տուր, դու չպետք ա գրկես նայես, բա ինքն ինչի՞ համար ա. տեսեք մարդս ինչ պատասխանեց, չէի սպասում

Սկեսուրենցս հետ ենք ապրում ամուսնանալուց հետո ու իրա հետ շատ դժվար ա, բայց դե աշխատում եմ շատ ուշադրություն չդարձնմ ասածներին, որ պատմություն չդառնա:

Էն օրը գնացել էինք քաղաքից դուրս: Էրեխես մարդուս մոտից ուրիշի մոտ չէր ուզում գնար, հենց թեկուզ ես էի գրկում, հա նվնվում էր, մարդս էլ ասեց դե էրեխուն ես կպահեմ, դու էլ գործերը արա, դիր, հավաքի:

Տենց մի քանի ժամ նայեց ու զգում էի, որ սկեսուրիս դուրը չէր գալիս, հա թարս ու շիտակ էր նայում, որ սաղի մոտ էրեխուն հա մարդս ա գրկած ֆռում, վերջում չդիմացավ, ասեց՝ էտ էրեխուն մորը տուր, դու չպետք ա գրկես նայես հա, բա ինքն ինչի՞ համար ա:

Մարդս գժվեց, ասեց ինչքան մերն ա էս էրեխու ծնողը, էնքան էլ ես եմ: Ինչի վատ բան կա՞ էրեխուն նայելու մեջ կամ կարող ա՞ ամոթ ա:

Ձենը էլ չլսվեց սկեսուրիս, որովհետև տղու կողմից տենց պատասխան չէր սպասում: Էլ ձենը չլսվեց, իրան էլ նենց վիրավորված էր պահում, ոնց որ մի բան էլ մենք էինք մեղավոր: