Մեխիկանո սոուս. Լավագույն պահածոն ձմռան համար:
Սալորի սոուսը հիանալի հավելում կլինի ցանկացած մսի նախուտեստների համար: Սոուսը բուրավետ է, թանձր, չափավոր կծու, վառ սխտորի բույրով, կծուությունն ու քաղցրությունը հավասարակշռված են:
Մեխիկանո սոուս. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները
_ սալոր 2 կգ
_ քաղցր պղպեղ 1 կգ
_ կծու պղպեղ 6-8 հատ
_ սխտոր 5 գլուխ
_ քացախ 9% 150 մլ
_ շաքարավազ 400 գ
_ աղ 3 ճաշի գդալ
_ շաքարավազ 400 գ
_ բուսական յուղ 150 մլ
_ տոմատի մածուկ 500 գ
Մեխիկանո սոուս. Պատրաստման եղանակը
_ Ընտրել հասած, բուրավետ սալոր, կարող եք վերցնել հունգարական տեսակը: Սալորը լվանալ և աղալ մսաղացով։
_ Կտրատել քաղցր և կծու պղպեղը, սխտորը, լցնել առանձին ամանի մեջ։
_ Սալորն ու քաղցր պղպեղը դնել կրակին և եփել 30 րոպե։
_ Ավելացնել կծու պղպեղը և սխտորը, աղ և շաքար, բուսական յուղ և տոմատի մածուկ։
_ Խառնել և եփել 20 րոպե, երբեմն խառնելով:
_ Ստերիլիզացնել բանկաները և կափարիչները:
_ Սոուսի մեջ լցնել քացախը, եփել 4 րոպե։
_ Պատրաստի սոուսը լցնել բանկաների մեջ, փակել կափարիչները և թողնել սառչի։
Պահել պահարանում կամ նկուղում։
Թանձր և բուրավետ, քաղցր ու կծու անթերի հավասարակշռված համով, այն հիանալի համադրվում է տարբեր ուտեստների հետ: Դուք նույնիսկ կարող եք դրա մեջ միսը մարինացնել և թխել ջեռոցում։
Սոուսը պատրաստելիս կարող եք ինքներդ կարգավորել համեմունքների քանակը այն ավելի կծու կամ քաղցր անելու համար:
Բարի ախորժակ: