Ինչպես պետք է կինն իրեն համապատասխան տղամարդ ընտրի

Գաղտնիք չէ, որ կանայք իրենց բնույթով շատ զգացմունքային են։ Եվ չգիտես ինչու, նրանք մշտապես խնդիրներ են ունենում տղամարդու ընտրության հարցում։ Ժամանակն է, որ կարողանաք հասկանալ տղամարդկանց բնավորությունը եւ ինչու ոչ, հարկ եղած դեպքում քաջալերեք ու խրախուսեք նրանց առաջին քայլերը։ Ինչպես գիտեք՝ տղամարդկանցից շատերը ամաչկոտ են եւ վախենում են մերժված լինելուց։ Հետեւաբար, կնոջ հետ ծանոթանալու եւ հարաբերություններ հաստատելու համար, նրանց որոշակի ազդանշաններ են պետք կնոջ կողմից։

Գործի դրեք մարմնի լեզուն

Հարաբերություններում իր կարեւոր տեղն ունի մարմնի լեզուն՝ շարժումները, ժեստերը, դիրքերը, միմիկաները եւ այլն։ Իհարկե, սա շատ դժվար է բառերով բացատրել, քանի որ այս ամենը պետք է տեսնել ու զգալ։

Լինում են դեպքեր, երբ մարդը ունակ չէ խոսքերով բացատրել այն, ինչ ցանկանում է ասել։ Նման պարագայում գործի է դրվում մարմնի լեզուն, եւ զույգերն անգիտակցաբար պետք է կարողանան հասկանալ միմյանց շարժումներն ու դրանց նշանակությունը։

Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ տղամարդը հավանել է կնոջ։ Իհարկե, եթե նա խոսում է ձեզ հետ, հաճոյախոսություններ անում, հանդիպման հրավիրում, ապա ամեն ինչ պարզ է։ Իսկ եթե նա լռում է։

Նույնիսկ եթե նա չի խոսում, միեւնույնն է, միշտ էլ կարելի է հասկանալ, թե ինչպես է նա ձեզ վերաբերում։ Ուշադիր եղեք նրա շարժումներին, ժեստենրին, միմիկաներին եւ կհասկանաք, թե դուք նրան դուր գալիս եք, թե ոչ։

Հայացք

Հարաբերություններ հաստատելիս առաջին կարեւոր հանգամանքը հայացքն է։ Եթե դուք դուր եք գալիս տղամարդուն, ապա նա հեռվից մեծ ուշադրությամբ կհետեւի ձեզ, աչքերով կուսումնասիրի ձեր մարմինը՝ ոտքից գլուխ գնահատելով ձեր կազմվածքը։ Այս հայացքը շատ հաճախ անվանում են «հանվացնող»։

Ավելի մտերմիկ հարաբերությունների դեպքում տղամարդը ուշադրությամբ կնայի ձեր աչքերի մեջ, հետո հայացք հաջորդաբար կուղղի ձեր շուրթերին, պարանոցին, կրծքին։ Եթե նման բան եք նկատում, ուրեմն դուք հաստատ դուր եք եկել տղամարդուն։

Կեցվածք

Կարեւոր չէ կինը գեղեցիկ կազմված ունի, թե ոչ. տղամարդկանց դուր են գալիս վստահ կեցվածքով, ուսերն ուղիղ եւ փորը ետ ձգած կանայք՝ թեկուզ ճաղատ։

Տղամարդը գեղեցկացնում է իրեն

Կարծում եմ, որ բոլոր կանայք էլ նկատած կլինեն, որ տղամարդիկ գեղեցիկ կին տեսնելիս, սկսում են իրենց գեղեցկացնել՝ ուղղում են փողկապը, հարդարում մազերը, հեռացնում հագուստի փոշին եւ այլն։ Կարելի գուշակել, որ դուք ոչ միայն դուր եք եկել տղամարդուն, այլեւ նա անգամ փորձում է հաճոյանալ ձեզ եւ գրավել ձեր սիրտը։

Հպումը

Գրավչության ամենաուժեղ եւ ամենակարեւոր ազդակներից մեկն այն է, երբ տղամարդը փորձում է մոտենալ ու հպվել ձեզ՝ ցանկանալով մարմնական կապ հաստատել ձեզ հետ։ Սա կարող է արտահայտվել այնպես, որ միգուցե դուք ինքներդ չհասկանաք. Օրինակ, տղամարդն ընկերական կարող է գրկել ձեզ, հպվել ձեր մազերին, անսպասելիորեն բռնել ձեր ձեռքերը եւ այլն։

Եվ իհարկե, հրավիրել պարի, հատկապես դանդաղ պարի։ Այն հնավորություն է տալիս տղամարդուն ֆիզիկական մտերմիկ կապ հաստատել կնոջ հետ։ Հետեւաբար, եթե տղամարդը հրավիրում է ձեզ պարելու, ապա դուք, հաստատ, հմայել եք նրան։

Դիրքեր

Կան շփում հաստատելու ավելի սեքսուալ դիրքեր ու ժեստեր, որոնք հուշում են, որ տղամարդը պատրաստվում է ակտիվ գործողությունների։ Դրանք կարող են անգամ ագրեսիվ տարրեր պարունակեն, հետւաբար պետք է մի փոքր զգոն լինել։

Օրինակ, երբ տղամարդը ոտքերը լայն բացած է կանգնում , իսկ ձեռքերը գոտկատեղին դրած. «կովբոյի դիրք». եթե նման տղամարդու հանդիպեք ոչ այնքան մարդաշատ վայրում (օրինակ, վերելակում), ապա այս դիրքով կանգնած տղամարդուց պետք չէ վախենալ, բայց շատ անհոգ էլ պետք չէ լինել, քանի որ այս դիրքն իր մեջ ագրեսիվ տարրեր ունի։

Ցանկանում եք շարունակել հարաբերությունները, ազդակներ ցույց տվեք

Տղամարդն իր կենսաբանական բնույթով որսորդ է, եւ նրա համար ցանկացած կին պոտենցիալ սեռական օբյեկտ է։ Նա ենթագիտակցաբար գնահատում է կնոջ գայթակղությունը, նույնիսկ եթե չի էլ պատրաստվում հարաբերություններ սկսել նրա հետ։ Բայց նրա կանացիությունն ու գայթակղությունը նա անպայման պետք է հասկանա եւ գնահատի։ Սա բավականին բնական երեւույթ է, քանի որ այն «խոսում է» տղամարդու առողջ եւ նորմալ լինելու մասին։

Բայց պետք չէ մտածել, որ արական սեռի ցանկացած ներկայացուցիչ պատրաստ է պայքարել իր հավանած կնոջ համար։ Մարդը կենդանուց տարբերվում է նրանով, որ նա ունակ է կառավարել իր բնազդները։

Իսկ հարաբերությունների հետագա զարգացումը կախված է միայն ձեզանից, հարգելի կանայք։  Եթե նկատել եք, որ դուք դուր եք եկել ինչ-որ տղամարդու եւ ցանկանում եք հարաբերություններ սկսել նրա հետ, ապա պետք է անպայման ազդականեր ցույց տալ, որոնք կխթանեն տղամարդու հետագա գործողություններն ու համարձակ քայլերը։

Չէ՞ որ հենց կանայք են ընտրում տղամարդկանց։