Ինչպես հաղթել կնճիռներին…

Տարիքին զուգընթաց բոլորի մոտ առաջանում են կնճիռներ: Շատերին դրանք անհամություններ են պատճառում՝ հատկապես եթե էսթետիկ տեսանկյունից ենք դիտարկում: Կնճիռներից ազատվելու համար եւ կանայք, եւ տղամարդիկ պատրաստ են անգամ դիմել պլաստիկ վիրահատությունների, բայց պետք չէ հենց սկզբից շտապել բժիշկների մոտ:

Կնոջ դեմքի ցանկացած կնճիռ իսկական ողբերգություն է նրա համար: Կնճիռների առաջացման պատճառ կարող են լինել տարիքը, արտաքին ազդեցությունները, աչքերի կամ ունքերի կկոցելն ու կիտելը:

Կնճիռներին հաղթելու համար պետք է մշտապես խնամել մաշկը. պարզապես ջրով լվանալուց հետո անհրաժեշտ է մերսել մաշկը:

Իհարկե, դեմքի վրա կնճիռների առաջացումն անխուսափելի երեւույթ է, բայց կարելի է նվազեցնել դրանց թիվը, ինչպես նաեւ հետաձգել դրանց հայտնվելու ժամանակը: Գոյություն ունեն ավանդական մեթոդներ՝ կնճիռների դեմ պայքարելու համար: Ներկայացնում ենք մի քանի տարբերակ:

— Կարելի է նուշով, գլիցերինով եւ ջրով թուրմ պատրաստել (բոլոր բաղադիչները հավասար քանակությամբ է պետք վերցնել): Ստացված թուրմը անհրաժեշտ է քսել դեմքին եւ տասնհինգ րոպե անց լավանալ այն մանկական օճառով:

— Հաջորդ տարբերակով պետք է տարեկանի թթխմորով դիմակ պատրաստել, քսել դեմքին եւ քսան րոպե անց տաք ջրով լվանալ այն:

— Կարելի է նաեւ աղով թուրմ պատրաստել: Այս թուրմի համար անհրաժեշտ է մեկ թեյի գդալ աղը խառնել մեկ բաժակ ջրի մեջ: Մատները պետք է ընկղմել ստացված թուրմի մեջ եւ հետո մոտ հինգ րոպե մերսող շարժումներով թուրմը քսել դեմքին: Այս գործընթացը անհրաժեշտ է կատարել օրական մի քանի անգամ: