«Եթե մարդու ուղեղն այնքան պարզ լիներ, որ մենք կարողանայինք հասկանալ դրա աշխատանքը, մենք նույնպես այնքան պարզ կլինեինք, որ միևնույնն է ոչինչ չէինք հասկանա»:
Շնորհիվ ուղեղի մարդու ամբողջ մարմինը գործում է։ Ուստի, դուք ուղղակի պարտավոր եք հոգ տանել դրա մասին: Առողջ ապրելակերպը, որը ներառում է կանոնավոր հանգիստ, վարժություններ, հավասարակշռված դիետա և որակյալ քուն, կարող է օգնել ձեզ խուսափել բազմաթիվ խնդիրներից, այդ թվում՝ նյարդային բջիջների մահից:
Երբ խոսքը վերաբերում է ընդհանուր և հոգեկան առողջության պահպանմանը, մտավոր և ֆիզիկական վարժությունները հավասարապես կարևոր դեր են խաղում: Բայց ինչ սովորություններից պետք է խուսափել՝ ձեր նեյրոնները պաշտպանելու համար: Այս հոդվածում մենք կանդրադառնանք դրանցից յոթին
Սովորություններ, որոնք հանգեցնում են նյարդային բջիջների մահվան
Ուղեղի խնամքը ներառում է նաև հոգեկան վիճակի մասին հոգածությունը, ինչը դրականորեն է ազդում ընդհանուր ֆիզիկական առողջության վրա։ Որոշ սովորություններ սպանում են նեյրոնները և դրանով իսկ վնասում նյարդային համակարգը: Որո՞նք են այդ սովորությունները: Դրանք կապված են սթրեսի, քնի պակասի, մտավոր խթանման բացակայության հետ և այլն։ Սթրես
Սա նյարդային բջիջների մահվան հիմնական պատճառներից մեկն է: Սթրեսը ֆիզիկական և էմոցիոնալ լարվածության զգացում է, որն իր հերթին մեխանիզմ է, որն ակտիվանում է այն իրավիճակներում, երբ մարդուց պահանջվում է ավելի շատ ռեսուրսներ ունենալ, քան ներկայումս ունի: Այլ կերպ ասած, սթրեսը տեղի է ունենում, երբ դուք ծանրաբեռնված եք:
Այս մեխանիզմը սկսում է սպանել նեյրոնները միայն այն դեպքում, եթե այն գործում է երկար ժամանակ (քրոնիկ սթրես): Մարմինը սկսում է արտադրել չափազանց մեծ քանակությամբ կորտիզոլ (սթրեսի հորմոն), և այն, իր հերթին, արգելափակում է կենսաբանական գործընթացները, որոնք անհրաժեշտ են կրիտիկական իրավիճակները լուծելու համար
Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդու օրգանիզմն անընդհատ չափից շատ կորտիզոլ է արտադրում։ Նեյրոնները մնում են «առանց հսկողության», իսկ իմունային համակարգը թուլանում է։ Շաքարի չարաշահում
Մեծ քանակությամբ շաքարի օգտագործումը նույնպես անմիջականորեն կապված է նյարդային բջիջների մահվան (և առողջական այլ խնդիրների հետ): Դա տեղի է ունենում այն պատճառով, որ շաքարի ավելցուկը դանդաղեցնում է օգտակար սննդանյութերի կլանումը և խաթարում ուղեղի բնականոն գործունեությունը: