Հավանաբար դուք օգտագործում եք ասպիրին,
երբ ունենում եք գլխացավ։Չէ որ այն ունի ցավազրկող ազդեցություն։ Բայց քչերը գիտեն, որ այն նաև հանդիսանում է կոսմետիկական միջոց։ Այսօր մենք Ձեզ կպատմենք, ինչպես ասպիրինի միջոցով ազատվել թեփից և ամրացնել մազերը։Ասպիրինը, ի տարբերություն այլ դեղերի, որոնք ունեն քիմիական բաղադրություն, ունի երկար ժամանակվա պատմություն, բավականին լավ ուսումնասիրված է և այսօր այն կարելի է օգտագործել նաև մազերի համար։ Բացի այդ այս միջոցով դուք կխնայեք բավականին մեծ գումարներ։Ինչպե՞ս օգտագործել ասպիրինը մազերի համար։Ընդամենը 3 կոճակ ասպիրին և մազերը կդառնան ավելի փայլուն և խիտ։Վերցրեք 3 կոճակ ասպիրին, մանրացրեք այն և խառնեք այն քանակությամբ շամպույնի մեջ, որը կօգտագործեք մեկ լվացման ժամանակ։ Շամպույնը լավ քսեք հատկապես մազարմատներին։Դրանից հետո Ձեր մազերը կլինեն ավելի փայլուն, ծավալը կմեծանա։ Իսկ թեփից ազատվելու համար այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել մի քանի անգամ։Կիսվեք այս նյութով Ձեր ընկերների և հարազատների հետ։