Ցավոք, մեզանից ոչ ոք ապահովագրված չէ տրավմաներից, ցանից, բշտիկներից, որոնք դեմքի վրա թողնում են սպիեր ու հետքեր՝ դիսկոմֆորտի ու տհաճ էմոցիաների պատճառ դառնալով:
Բարեբախտաբար, գոյություն ունի միջոց, որն օգնում է ազատվել սպիերից և բշտիկների հետքերից: Մաշկը հարթեցնող տնական քսուք, որն իրենից ներկայացնում է հետևյալ խառնուրդը:
Ինչպես հարթեցնել մաշկը
Անհրաժեշտ է.
- 60 մլ խնձորի քացախ
- 30մլ խաղողի կորիզների յուղ
- 2 ճ.գ. հալվեի միջուկ
Պատրաստաման և կիրառման եղանակ.
Բլենդերով հարել բոլոր բաղադրիչները և լցնել փակվող տարայի մեջ:
Քսուքն օգտագործելուց առաջ մաշկի մեղմ պիլինգ կատարել:
Միջոցը հաստ շերտով քսել խնդրահարույց հատվածներում՝ երեկոյան ժամերին: Թողնել 2–3 ժամ և մնացորդները լվանալ գոլ ջրով, ինչից հետո սնուցող քսուք օգտագործել:
Տնական քսուքը կարող եք պահել սառնարանում՝ 3 շաբաթ շարունակ, ինչից հետո անհրաժեշտ է նոր չափաքանակ պատրաստել:
Բնական բաղադրիչներն ավելի մեղմ եմ գործում, քան դեղատնային պրեպարատները, դրա համար էլ արդյունքն ավելի ուշ է նկատելի լինում: Այնպես որ զինվեք համբերությամբ: