Նոր Փոփոխություն․․Զինվորները 6 ամիս ծառայելուց հետո կարող են ստանալ աշխատավարձ…

«Ըստ էության ժամկետային զինծառայություն անցած զինվորները 6 ամիս ծառայություն անցնելուց հետո կարող են անցնել պայմանագրային զինծառայության.

այսինքն՝ ծառայեն, աշխատավարձ ստանան: Իրենց հետ պայմանագրի ժամկետը կսահմանվի 5 տարի»,- այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Կառավարության հերթական նիստում…

հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից ներկայացված նախագիծը:Վարչապետի խոսքով՝ նրանք նույնպես կմտնեն ատեստավորման այժմ գործարկվող կանոնի մեջ. «Այսինքն՝մինչև ատեստավորումը

կծառայեն հին աշխատավարձի դրույքներով, իսկ ատեստավորումից հետո՝կրկնապատկված դրույքներով: Այնտեղ իհարկե որոշակի մեխանիզմներ կան, որ եթե պայմանագրային զինծառայության..

անցնելուց հետո 3 ամսվա ընթացքում անցնեն ատեստավորում, նախորդ երեք ամսվա աշխատավարձերը կվճարվեն արդեն բարձրացված դրույքով, իսկ հետագայում արդեն՝ ատեստավորման պահից սկսած»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պայմանագիրը խզելու դեպքում նրանք իրենց երկու տարվա ծառայությունը կլրացնեն և կզորացրվեն:«Սա պրոֆեսիոնալ բանակի անցման քայլերից մեկն է»,- ընդգծեց վարչապետը: