մայրերի 10-20%-ի մոտ դիտվում է հետծննդաբերական ընկճախտ: Գիտնականները համարում են, որ ծննդաբերելու և կրծքով կերակրելու ժամանակ արտադրված օքսիտոցինը՝ «սիրո հորմոնը», դրականորեն է ազդում ընկճախտից տառապող կանանց վարքի վրա: Այս մասին հայտնում է NDTV-ն:
Հայտնի է, որ օքսիտոցինը նպաստում է սերտ կապ ստեղծել մոր և երեխայի միջև: Առանձին հետազոտություններ ցույց են տվել, որ օքսիտոցինով թերապիան օգնում է ավելի լավ կատարել ծնողական պարտականությունները:
Հետծննդաբերական ընկճախտով տառապող կանանց դժվար է դաստիարակել երեխային՝ նման դեպքում վերջինիս մոտ բարձրանում է հոգեկան խանգարումների ռիսկը: Այդ պատճառով մասնագետները հիվանդ մայրերին խորհուրդ են տալիս դիմել հոգեբանի օգնությանը: Հետագայում մասնագետները մտադիր են պարզել՝ արդյոք անվտա՞նգ է օքսիտոցինը օգտագործել հետծննդաբերական ընկճախտի ժամանակ: