Մելանոցիտները բջիջներ են, որոնք պատասխանատու են մարդու մաշկի հիմնական գույնի համար։ Դրանք արտադրում են ամենակարևոր պիգմենտը՝ մելանինը։ Սակայն ստացվում է այնպես, որ տեղ-տեղ մելանոցիտները մելանին ավելի շատ են արտադրում, ինչը բերում է տարբեր պիգմենտային բծերի առաջացման։ Հենց դրանց շնորհիվ են մեր դեմքին առաջանում մուգ կետերը, խալերը, պեպենները։
Սակայն դրա դեմ կարելի է հանգիստ պայքարել. Ներկայացնում ենք 6 բաղադրատոմսեր, որոնք կօգնեն վերացնել պիգմենտային կետերը.
1. Թարմ վարունգից ապուր. Անցկացրեք վարունգը քերիչով և ստացված զանգվածը քսեք պիգմենտային կետերին 15 րոպե։
2. Կիտրոնի հյութ. Բացեք այն ջրով 1։10 հարաբերակցությամբ և քսեք պիգմենտներին օրը 2 անգամ։
3. Թթու կաթ, յոգուրտ. Քսեք այս մթերքները դեմքին և թողեք 15 րոպե, իսկ հետո մաքրեք կիտրոնի հյութի մեջ թաթախված բամբակով։