Ինդոնեզիայում 7 մետրանոց պիթոնի ներսում հայտնաբերել են ողջ-ողջ կուլ տված 54-ամյա կնոջը (տեսանյութ)

Ինդոնեզիայում յոթ մետր երկարությամբ պիթոնը ամբողջությամբ կուլ է տվել 54-ամյա կնոջը։

Բետարա շրջանից կաուչուկ հավաքող կինն անհետացել է 2022 թվականի հոկտեմբերի 23-ին: Ոստիկաններն ու համագյուղացիները դուրս են եկել կնոջը որոնելու, սակայն նրանց հաջողվել է գտնել միայն սանդալներ, բաճկոն և դանակ, որը պատկանում էր կնոջը։

Որոնողական աշխատանքների ժամանակ ոստիկանները հայտնաբերել են յոթ մետրանոց հսկայական պիթոն՝ ուռած փորով։ Իրավապահները բացել են օձի փորը և այնտեղ հայտնաբերել մահացած կնոջ դի։

«Զոհի մարմինը չէր քայքայվել, երբ այն հայտնաբերեցինք օձի ներսում։ Սա նշանակում է, որ նրան ամբողջությամբ կուլ են տվել բոլորովին վերջերս»,- ասել է տեղի ոստիկաններից մեկը։