Գազավորված ըմպելիքները բացասաբար են ազդում ներքին ճարպակալման վրա

Ամերիկյան ազգային ինստիտուտն ապացուցել է, որ քաղցր ընպելիքների օգտագործումը կարող է ներքին ճարպակալման պատճառ դառնալ, գրում է The Daily Mail-ը:

Փորձարկմանը մասնակցել է միջին տարիքի 1000 մարդ: Վեց տարվա ընթացքում նրանք քաղցր ըմպելիքներ են օգտագործել: Փորձարկումից առաջ և հետո մասնագետները չափել են նրանց օրգանիզմի ներքին ճարպի քանակը: