Հազը կարող է լինել չոր և խորխոտ: Հազի միջոցով օրգանիզմը շնչառական ուղիներից դուրս է բերում կուտակված խորխը: Մյուս կողմից՝ չոր հազը գրգռվածության կամ ինֆեկցիաների պատճառ կարող է լինել, որը ժամանակին չբուժելու դեպքում կարող է վերածվել քրոնիկ հազի:
Կախված հազի տեսակից՝ շատերը դիմում են հազի օշարակների օգնությանն ու դեղամիջոցներին: Այնուամենայնիվ, դեեղամիջոցներն ու օշարակները կարող են կողմնակի ազդեցություն ունենալ: Այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս դիմել բնական միջոցներին:
Մեղրի և սոխի օշարակ՝ հազը հանգստացնելու համար
Մեղրի և սոխի համադրությունը հայտնի բնական դեղամիջոց է, որը դեռևս հին դարերում օգտագործվել է հազի նախանշաները հանգստացնելու համար:
Բաղադրատոմս -1
.1 միջին սոխ (ցանկալի է՝ կարմիր սոխը
.2 բաժակ ջուր
.1 կիտրոնի հյութ
.2 թ/գ մեղր
Մաքրեք և կտրատեք սոխը մեծ կտորներով, ապա 2 բաժակ ջրի մեջ 15 րոպե եռացրեք: Եռալուց հետո կրակն անջատեք և թողեք մնա 5 րոպե: Ապա ավելացրեք 2թ/գ մեղր և կիտրոնի հյութ: Օրական 2-3 անգամ խմեք այս օշարակը:
Բաղադրատոմս-2
.1 սոխ
.2-3ճ/գ մեղր
Մաքրեք և կտրատեք սոխը մանր կտորներով և լցրեք տարայի մեջ: Ապա ավելացրեք մեղրն ու թողեք մնա ամբողջ գիշեր:
Առավոտյան խառնուրդը քամեք և խմեք ամբողջ օրվա ընթացքում: Խորհուրդ է տրվում այս օշարակը խմել 2 ժամը մեկ:
Բաղադրատոմսերից որն էլ ընտրեք, կարևոր է իմանալ, որ ազդեցությունն անմիջապես չէ: