Ցավի այս տեսակն ունի հետևյալ առանձնահատկությունները՝
Ցավն ունի ցածր կամ միջին հաճախականություն
Ցավի կենտրոնը գտնվում է ճակատի շրջանում, այնուհետև տարածվում է գլխի ամբողջ վերևի հատվածում Ցավը համաչափ է, անընդհատ՝ առանց պուլսացիայի:
Ինչու՞ է քաղցի պատճառով գլխացավ առաջանում
Գլխուղեղին՝ աշխատանքի համար գլյուկոզա է անհրաժեշտ: Եթե օրգանիզմում առկա է սննդի պակաս՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ընկնում է: Ի տարբերություն մարդու օրգանիզմի այլ բջիջների, ուղեղը չի կարողանում օգտագործել ածխաջրային պաշարները և մշտապես կարիք ունի այդ նյութերով սնուցման: Հակառակ դեպքում գլխուղեղը քաղցին արձագանքում է ուշադրության անկմամբ, նյարդայինությամբ, հոգնածությամբ և գլխացավով: Ինչպե՞ս ազատվել ցավից Թվում է, թե պատասխանն ակնհայտ է. «Քաղցած» գլխացավը պետք է բուժել սնունդ ընդունելով: Սակայն ոչ բոլոր մթերքները կարող են ապահովել ցանկալի արդյունք: Խորհուրդ չի տրվում հագեցնել քաղցը շոկոլադի, պինդ պանրի, մսային կիսաֆաբրիկատների միջոցով: Այս դեպքում Ձեզ արդյունավետ կերպով կօգնի սպիտակուցային, ավելի հստակ՝ մսային կերակուրները: Դրանք երկար ժամանակով կհագեցնեն քաղցը: