10 Օգտակար խորհուրդներ ամեն օրվա համար.

Ներկայացնում ենք օգտակար խորհուրդներ, որոնք պետք կգան կենցաղում և առօրյայում առհասարակ.

1. Եթե դուք մտադրվել եք թխվածքաբլիթ պատրաստել և պարզվել է, որ տանը ձու չկա, իմացեք, որ դրանց հեշտությամբ կփոխարինի բանանը (կես բանան մեկ ձվի փոխարեն):

2. Որպեսզի վազքի ժամանակ կողքը չցավի, արտաշնչեք ամեն անգամ, երբ ձախ ոտքը դիպչում է գետնին:

3. Գիշերները ըմպեք խնձորի հյութ՝ նրա մեջ պարունակվում են այնպիսի նյութեր, որոնցից երազները դառնում են ավելի վառ

4. Որպեսզի հեռախոսի երաժշտությունը ավելի բարձր հնչի, տեղադրեք այն մետաղյա ամանի մեջ

5. Եթե այրել եք լեզուն, շաքարը կօգնի մեղմացնել ցավը:

6. Կապտուկներից ձերբազատվելու համար, դրենք դրանց վրա 9% քացախի թրջոցներ:

7. Քնկոտության ժամանակ պահեք շունչը որքան կկարողանաք, հետո դանդաղ արտաշնչեք: Այս հնարքը կարագացնի սրտի զարկերը և քնկոտությունը անմիջապես կանցնի:

8. Մոծակը խայթե՞լ է: Տաքացրեք մետաղյա գդալը և դրեք խայթած մասի վրա: Ռեակցիան կդադարի և կվերանա քորը: Միայն նայեք չայրվեք: Գդալը պետք է շատ քիչ տաքացնել:

 

9. Երբ զգում եք, որ ուր որ է պետք է փռշտաք, սեղմեք լեզուն քիմքին և ամեն ինչ կանցնի:

10. Բաբախող գլխացավը կարելի է մեղմացնել, ճակատը շփելով կես կիտրոնով կամ լայմով: