Այս տիեզերքի մասին քիչ հայտնի փաստերի ցանկում տեղ են գտել աներևակայելի փաստեր՝ սկսած այրվող սառույցներով պատված մոլորակներից, վերջացրած ադամադներով, որոնք ավելի մեծ են, քան մեր Երկիր մոլորակը: Եվ այսպես.
1. Արևի զանգվածը կազմում է արեգակնային համակարգի նյութի ընդհանուր զանգվածի 99%:
2. Մեր տիեզերքում գոյություն ունի մոլորակ HD189733b անվանումով, որտեղ տեղում է ապակյա անձրև:
3. Ֆոտոնի շրջագայությունը արևի միջուկից մինչև արևի մակերես կազմում է 170 հազար երկրային տարի:
4. Եվ ևս 8 րոպե է անհրաժեշտ, որպեսզի ֆոտոնը պոկվելով արևի մակերեսից, հասնի մեր աչքերին:
5. Արծվի համաստեղությունում գոյություն ունի գազային ամպ, որը պարունակում է այնքան քանակությամբ ալկոհոլ, որը կհերիքեր 200 սեպտիլիոն (1024) լիտր գարեջուր արտադրելու համար:
6. Աղբային բզեզները, առաջին հայացքից այդքան պարզունակ արարածները, նավիգացիայի համար կարող են օգտագործել իրենց դիքրը համեմատած Ծիր Կաթինի հետ:
7. Երկրից 33 լուսային տարիներ հեռավորության վրա գտնվում է էկզոմոլորակ (այդպես են անվանում մոլորակները, որոնք գտնվում են արեգակնային համակարգից դուրս), որի մակերեսը ամբողջությամբ պատված է այրվող սառույցով:
8. Տիեզերքում ամեն օր առաջանում է մոտավորապես 275 միլիոն նոր աստղ: