Աշխարհի 7 ամենամեծ միջատներն ու սարդերը. իսկ դուք վախենում եք միջատներից

Որոշ գիտնականների և ճանաչված հետազոտողների կարծիքով երկրի վրա հաշվում են ավելի քան մեկ քվինտիլիոն տեսակի միջատներ և սարդեր, որոնց մի մասը արդեն ոչնչացել է, իսկ մի մասը շարունակում է իր գոյությունը: Սա մի ահռելի թիվ է, որը թույլ է տալիս պատկերացնել, թե որքան բազմազան են միջատներն ու սարդերը մեր մոլորակի վրա: Ստորև ներկայացված ցանկը չի ստեղծվել այս կենդանիների թույնի, ագրեսիվության կամ խայթոցների ուժգնության հիման վրա, այլ ներկայացնում է այն միջատներին և սարդերին, որոնք չափերով շատ մեծ են՝ համեմատած մյուս միջատների և սարդերի հետ: Հաշվի է առնվել նրանց քաշը, չափերը, մարմնի կառուցվածքը և ճանաչվածությունը: Որոշ այլ հոդվածոտանիներ նույնպես ավելացվել են այս ցանկին, որոնք պատկանում են բազմոտանիներին:

7. Հսկա ուետա

Հսկա ուետան վտանգված տեսակ է, և նրա քանակը աշխարհում օրեցօր կրճատվում է: Այն ծագումով Նոր Զելանդիայից է: Հսկա ուետան մոլորակի վրա հանդիպող ամենամեծ ծղրիդն է: Բայց ի տարբերություն ծղրիդների՝ հսկա ուետան շատ ծանր է և իր կշռի պատճառով չի կարողանում թռչել: Ամենածանր հսկա ուետան ունի 72 գրամ զանգված: Այս միջատների երկարությունը կարող է հասնել մինչև 15 սմ: Ընդհանուր առմամբ, գոյություն ունեն հսկա ուետայի 11 տեսակներ, որոնք բոլորն էլ սնվում են բուսականությամբ:

6. Հսկա բզեզ-ռնգեղջյուր

Հսկա բզեզ-ռնգեղջյուրը աշխարհի ամենաուժեղ միջատներից է, հիմնականում տարածված է Թայվանում, Չինաստանում, Ճապոնիայում և Կորեայում: Ասիական շատ պետություններում մարդիկ սիրում են բզեզ-ռնգեղջյուրին պահել որպես տնային կենդանի և հաճախ կռիվներ են կազմակերպում նրանց միջև: Բզեզ-ռնգեղջյուրի մասին ամենազարմացնող փաստն այն է, որ այն ընդունակ է բարձրացնել իր քաշից 850 անգամ ծանր իրեր: Եթե ավելի պարզ ասենք, ապա յուրաքանչյուր բզեզ-ռնգեղջյուր կարող է բարձրացնել և պահել իր նման այլ 850 բզեզներ, որը առաջին հայացքից անհնարին է թվում: Այս բզեզը ունի ավելի քան 11 սմ երկարություն և 4 սմ լայնություն:

5. Բզեզ-գողիաթ

Բզեզ գողիաթը աշխարհի ամենամեծ միջատներից է և համարվում է աշխարհի ամենահաստ, ամենածանր և ամենաուժեղ միջատը: Բզեզ-գողիաթը տարածված է Աֆրիկայի խիտ անտառներում: Բզեզ-գողիաթի և բզեզ-ռնգեղջյուրի ընդհանրությունն այն է, որ երկուսն է ընդունակ են բարձրացնել իրենց քաշից 850 անգամ ծանր իրեր: Բզեզ-գողիաթը կարող է ունենալ մինչև 105 գրամ քաշ: Եթե մարմնի կառուցվածքը թույլ է տալիս, ապա բզեզ-գողիաթը հասնում է մինչև 5 սմ լայնության և 11 սմ երկարության:

4. Սարդ-ուղտ (սալպուգ)

Սարդ-ուղտը աշխարհի ամենաարագ շարժվող սարդերի տեսակներից է: Այս կենդանիները շատ ագրեսիվ են և ունեն ուժեղ ծնոտներ, որոնց միջոցով շատ ուժեղ կծում են: Սարդ-ուղտը շատ արագ  է շարժվում և կարող է ունենալ 15-20 կմ/ժամ արագություն՝ բավականին արագաշարժ է՝ համեմատած մյուս միջատների ու սարդերի հետ: Այս մեծ արագության պատճառով սարդ-ուղտը անվանվում է նաև «սարդ քամի»: Սարդ ուղտը կարող է ունենալ մինչև 20 սմ երկարություն: Նրանք անվանվել են «սարդ-ուղտեր», որովհետև նման են ուղտերի ու հանդիպում են հիմնականում անապատներում:

3. Հսկա աֆրիկական սև հազարոտնուկ

Հսկա աֆրիկական սև հազարոտնուկը մեր ցանկի երրորդ տեղում է: Մարդիկ, ովքեր սիրում են պահել տարբեր տեսակի միջատներ, սովորաբար պահում են նաև սև հազարոտնուկ: Հսկա աֆրիկական սև հազարոտնուկը ընդհանրապես վտանգավոր չէ, և այն իրականում միջատ չէ, ինչպես որ շատերը կարծում են: Այս բազմոտանին կարող է լինել բութ մատից հաստ և ավելի քան 30-32 սմ երկար:

2. Հսկա քառասունոտնուկ

Հսկա քառասունոտնուկը այս ցանկում ընգրկված ամենաագրեսիվ կենդանիներից է: Այս կենդանին ունի 42 ոտք, 2 սուր աքցաններ. իր անշարժեցնող թույնը բավական է գորտերին և նույնիսկ տարանտուլներին սպանելու համար: Այս քառասունոտնուկի ոտքերը կարծես ասեղներ լինեն, և այն բավականին ցավոտ է կծում: Հսկա քառասունոտնուկի մկանային ուժը նման է փոքր օձերի մկանային ուժին: Այս բազմոտանին սովորաբար ունի 20 սմ երկարություն, բայց կարող է հասնել մինչև 32 սմ-ի:

1. Սիրամարգակն ատլաս

Սիրամարգակն ատլասը աշխարհի ամենամեծ թիթեռն է և գլխավորում է մեր տասնյակը: Այն հանդիպում է Հյուսիսային Ասիայի, հիմնականում՝ Ինդոնեզիայի ջունգլիներում: Երբ այս թիթեռը նստած է լինում ծառի վրա, դիտողի մոտ սկզբում այն տպավորությունն է ստեղծվում, թե ծառի վրա ոչ թե միջատ է, այլ ինչ-որ միրգ կամ նույնիսկ օձ: Սրա պատճառը թիթեռի թևերի խայտաբղետ գունավորումն է: Սիրամարգակն ատլասի թևերի բացվածքը տատանվում է 25-30 սմ սահմաններում: Բայց որոշ չափահաս թիթեռների մոտ այն կարող է հասնել մինչև 32 սմ երկարության: