Իհարկե, մենք բոլորս էլ սիրում ենք մեր ընտանի կենդանիներին, բայց արի ու տես, որ որոշ մարդիկ պատրաստ են կենդանիներ ձեռք բերելու համար վճարել միլիոնավոր դոլարներ: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենաթանկ ընտանի կենդանիների տասնյակը:
1. «Կանաչ կապիկ» – 16 000 000$
«Կանաչ կապիկ»-ը համարվում է աշխարհի ամենաթանկ ձին: Նրա սկզբնական գինը 16 միլիոն դոլար էր: Երկու տարեկան հասակում «կանաչ կապիկ»-ին գնել է Դեմի Օ’Բիրնը ձիասպորտի համար: Այն «Kentucky Derby» ձիասպորտի մրցույթի 2 հաղթողների ժառանգն է: Չնայած դրան՝ «կանաչ կապիկ»-ը երբեք չհաղթեց և ոչ մի մրցաշար: Այն պաշտոնապես հեռացվեց ձիասպորտից 2008 թվականի փետրվարի 12-ին:
2. Միսսի – 1 200 000$
Միսսին երեք տարեկան սև ու սպիտակ կով է: Այն այժմ համարվում է երբևէ վաճառված ամենաթանկ կովը: 2009 թվականին, հաղթելով մի մրցույթում ու դառնալով շոուներին երբևէ մասնակցած լավագույն կովերից մեկը, այն միանգամից գրավեց գնորդների ուշադրությունը: Միսսին վաճառվեց 2009 թվականի նոյեմբերի 11-ին՝ Օնտարիոյում, 1,2 միլիոն դոլլարով:
3. Տիբեթյան մաստիֆ – 582 000$
Ամենամեծ տիբեթյան մաստիֆը ունի ավելի քան 79 սմ երկարություն և կշռում է մոտ 65 կգ: Այս շները կարող են լինել սև, մոխրագույն, շագանակագույն և շատ հազվադեպ՝ ամբողջությամբ սպիտակ: Նրանք չունեն այն յուրահատուկ հոտը, որը սովորաբար գազազեցնում է այլ շներին: Ինչպես իր հայրենի Տիբեթում, այնպես էլ՝ Արևմուտքում, նրանք հայտնի են որպես «հիանալի պահապաններ» և եղել են դեպքեր, երբ մաստիֆները սպանել են վագրեր՝ սեփական տիրոջը պաշտպանելու համար: Տիբեթյան մաստիֆի միջին արժեքը 582 հազար դոլար է, և այն համարվում է աշխարհի երրորդ ամենաթանկ ընտանի կենդանին:
Այն նաև հայտնի է, որպես «տան պահապան» և օգտագործվում է հոտերի, վրանների, գյուղերի, վանքերի և պալատների պահպանության համար:
4. Սըր Լանսելոտ Անկոր – 115 000$
2008 թվականին քաղցկեղից մեռավ Էդգար և Նինա Օտտոների սիրելի Լանսելոտ շունը: Ֆլորիդյան զույգը մոտ մեկ տարի անց դիմավորեց Լանսելոտի վերադարձը: Լանսելոտ Անկորը ստեղծվել է մեռած Լանսելոտի ԴՆԹ-ի հիման վրա: Զույգը 155000 դոլարով հաղթել էր շների կլոնավորման համար Սան Ֆրանցիսկոյում «Բիո-Արթս»-ի կողմից կազմակերպված աճուրդը:
5. Սպիտակ առյուծի ձագեր – 138 000$
Սպիտակ առյուծները հանդիպում են միայն Հարավային Աֆրիկայի վայրի բնության մեջ և առյուծների կրյուգերյան ենթատեսակի հազվադեպ հանդիպող գունային մուտացիայի արդյունքն են: Սպիտակ առյուծները չեն կազմում առանձին ենթատեսակ: Ասում են, որ դարեր շարունակ այս առյուծները հանդիպել են միայն Հարավային Աֆրիկայի Տիմբավանի շրջանում: Չնայած դրան՝ ամենավաղ գրանցված հանդիպման դեպքը եղել է 1938 թվականին: Շատ դժվար է ասել, թե այսօր քանի սպիտակ առյուծ կա, որովհետև նրանց միշտ որսացել են և արհեստականորեն բազմացրել: Սպիտակ առյուծների պաշտպանության համաշխարհային միության տվյալների համաձայն՝ աշխարհում կա 300-ից ավելի քիչ այսպիսի առյուծ: