ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը 1 րոպե առաջ հայտարարություն տարածեց

Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և

միջոցների տեղաշարժով ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն:Հայկական կողմի քայլերը, որ իրականացվել

են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից

հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ:Հայկական կողմի գործողությունները իրադրությունը լարելու նպատակ չունեն, և ադրբեջանական կողմի՝ հիշատակված միջոցները տվյալ ուղղությունից

դուրս բերելու դեպքում, հայկական կողմը ևս դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները:Հայկական կողմը պատրաստ է տվյալ հարցի շուրջ բանակցել:․․․․․․․․․․․․․․․․․․․․․․