Աստղագուշակ ՝ սեպտեմբերի 26-ի համար․․․․

Խոյ. Օրը կապված է նոր ռոմանտիկ հրապույրների և բազմաթիվ պատրանքների հետ: Դուք հագուրդ եք տալիս ձեր անսահման երևակայությանը, թերագնահատում եք փաստերը, սակայն չափից ավելի մեծ տեղ եք տալիս ձեր մտածածին: Նման իրավիճաներում ամենաճիշտը փորձառու և իմաստուն մարդկանց խորհուրդներին հետևելն է:

Ցուլ. Օրը կապված է ինչ-որ տարօրինակ իրադարձությունների հետ, որոնք մեծ դեր կխաղան ձեր հետագա կյանքի վրա: Դուք պատրաստ եք շրջադարձային փոփոխությունների, արագորեն համարձակ որոշումներ եք կայացնում, ռիսկի գնում: Համոզված եղեք` այդ ամենի դրական արդյունքները շատ շուտով կզգաք:

Երկվորյակներ. Բավական միապաղաղ, լարումներից և ծանրաբեռնվածությունից զերծ օր է: Միանգամայն հարմար պահ է նոր գաղափարներ իրականացնելու, նոր գործընկերներ գտնելու և նրանք հետ փոխշահավետ պայմաններով համագործակցելու համար: Այնպես որ, ընթացիկ գործերը կարող եք մի փոքր հետաձգել և շեշտը դնել ծրագրերը կյանքի կոչելու վրա:

Խեցգետին. Օրը, չգիտես ինչու, կապված կլինի անցյալի իրադարձությունների վերլուծության, արդյունքներն ամփոփելու հետ: Եկել է ինքնուրույն որոշումներ կայացնելու ժամանակը. այսօր դուք բազմաթիվ խորհուրդներ կլսեք, սակայն դրանցից ոչ մեկին չարժե հետևել: Հնարավոր է այնպիսի տեղեկություններ ստանաք, որոնց սպասում էիք վերջին օրերին:

Առյուծ. Այսօր շատ բան կախված կլինի այն բանից, թե արդյոք դուք ի վիճակի եք քննադատորեն գնահատել սեփական խորհուրդները, թույլ չտալ նախկին սխալների կրկնությունը: Շրջապատի մարդիկ չեն զլանում ձեզ հաճոյախոսություններ շռայլել, սակայն դուք զգում եք, որ հաճելի խոսքերը սոսկ ձեր վստահությունը նվաճելու միջոց են :Կեսօրը բարդ ժամանակահատված է, երբ դուք հատկապես ջղագրգիռ եք և անհամբեր: Այդ պահին դուք կարող եք վիճաբանության մեջ մտնել անգամ այն մարդու հետ, ում սրտանց սիրում եք: Երեկոն համեմատաբար հանգիստ ռեժիմով կանցնի, իսկ անձնական հարաբերություններն էլ` ներդաշնակ:

Կույս. Գործողություններն այնքան էլ բարեհաջող ընթացք չեն ստանում, քանի որ նպատակին հասնելու համար այսօր բավական մեծ ջանքեն են պահանջվում, այնինչ դուք բոլորովին չեք ցանկանում լարվել: Ավաղ, այսօր աստղերը ձեզ հեշտ հաղթանակներ չեն խոստանում: Ձգտեք խուսափել չլանավորված ծախսերից, մի ստորագրեք անշարժ գույքին վերաբերող փաստաթղթեր:

Կշեռք. Օրը կապված է հարաբերություններ վերսկսելու հետ, որոնք խզվել էին թյուրիմածությունների, փոխադարձ չհասկացվածության հետևանքով: Եկել է պահը` մոռանալու անցյալի սխալները, ամեն ին սկսել մաքուր թղթից, և դրան պատրաստ եք ինչպես դուք, այնպես էլ` ձեր գործընկերները:

Կարիճ. Դուք սովորականից ավելի լուրջ եք տրամադրված, կիսատ չեք թողնում ձեռնարկած գործերը, ցուցաբերում եք կազմակերպվածության հրաշքներ: Արդյունքում ձեզ հաջողվում է ավարտին հասցնել սկսած նախագծերից ցանկացածը, միայն թե ափսոս` դրանից տրամադրությունը չի բարձրանում: Ինչը ձեզ այսօր կարող է ուրախացնել դա միայն մտերիմ մարդու կողմից հոգատարորեն պատրաստած հաճելի անակնկալն է:

Աղեղնավոր. Այսօր դուք չաիփց ավելի պատվախնդիր եք, շրջապատի մարդկանց չատ եք ծանրաբեռնում ձեր պահանջներով ու դիտողություններով, և այս ամենը չի կարող իր հետքը չթողել ձեր փոխհարաբերությունների վրա; Բարեբախտաբար, ամենահամապատասխան պահին դուք նրբանկատություն եք ցուցաբերում, ինչը հարթում է իրավիճակը:

Այծեղջյուր. Դուք չափից ավելի մեծ տեղ եք տալիս այն բանին, թե ինչ են մտածում ձեր մասին ուրիշները: Ինչ խոսք, շրջապատի վրա լավ տպավորություն թողնելը կարևոր գործոն է, սակայն պետք է հասկանաք, որ դա չէր գլխավոր խնդիրը: Օրը կարծես, հատուկ ստեղծվել է այն բանի համար, որպեսզի դուք կարողանաք հաղթահարել ձեր որոշ թուլություններ, ներքին խոչընդոտներ և նորից ձեզ զգաք ուժեղ և լիարժեք մարդ: Ձեր կենսական ներուժը նվազել է, ընկել է նաև օրգանիզմի դիմադրողականությունը. Այնպես որ, ավելի լավ է այսօր հրաժարվեք ալկոհոլի, թեյի և սուրճի օգտագործումից և հետևեք առողջ ապրելակերպի կանոններին:

Ջրհոս. Օրը լի է բազմաթիվ գայթակղություններով, այնպես որ ձեզ համար անչափ դժվար է հավասարակշռված ու հանգիստ կեցվածք որդեգրելը: Ստիպված եք լինելու ոչ պարզ որոշումներ կայացնել: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Դուք ձեզ կտրուկ, վիրավորական արտահայություններ եք թույլ տալիս, ինչը չի կարող վրիպել շրջապատի ուշադրությունից:

Ձկներ. Սա շփումների առումով բավական բարենպաստ օր է: Ձեզ սպասում են հետաքրքիր հանդիպումներ արտառոց, անգամ` ականավոր մարդկանց հետ: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, որոնք կզարգանան անհարթ և բավական բարդ, և այնուամենայնիվ ձեզ կպարգևեն անսահման դրական էմոցիաներ, ինչպես նաև անգնահատելի կենսափորձ: