Ադրբեջանի քաղաքացի Նիջաթ Գուդրաթ օղլու Ջաֆարովը՝ ծնված 1992 թվականին, Ուջարի շրջանային դատարանի դիմաց փորձել է ինքնասպան լինել.
Meydan TV լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Հեբիբ Մյունթեզիրը հայտնում է, որ տղամարդը կտրել է երակները։
Հայտնի է նաև, որ նա եղել է 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի մասնակից։ Ինքնասպանության փորձի պատճառը Ադրբեջանի իշխանությունների անօրինականություններն են։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: