Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե Ադրբեջանն այս փուլում ավարտել է իր գործողությունը Հայաստանի սահմանին։ Մի կողմից սա լավ է՝
հաշվի առնելով, որ թշնամու հարձակման հետևանքով հայ զինվորներ այլևս չեն զոհվի, բայց մյուս կողմից սա մտահոգության ու կասկածի տեղիք է տալիս։
Առավելապաշտական պահանջներով Հայաստանի վրա հարձակված Ադրբեջանը հանկարծ որոշում է դադարեցնել ագրեսիան ու հայտարարել այդ մասին Թուրքիայի նախագահի բերանով։