ՀՐԱՏԱՊ. Բաքուն հաղորդում է, որ Հայաստանին է հանձնել 32 հայ զինվորի մարմին

ՀՐԱՏԱՊ. Բաքուն հաղորդում է, որ Հայաստանին է հանձնել 32 հայ զինվորի մարմին

ArmLur.am-ը գրում է․ Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող 19-ամյա Վախթանգ Մասումյանը։

Նա 1 տարի 2 ամսվա ծառայող էր։ Վախթանգ Մասումյանը Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղից էր։ Համագյուղացիները պատմեցին, որ սեպտեմբերի 13-ին դեմքի շրջանում ծանր վիրավորում էր ստացել և տեղափոխվել Երևան։Բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, բայց, ցավոք, կյանքը փրկել չի հաջողվել։ Նշենք, որ Վախթանգ Մասումյանն ընտանիքի կրտսեր զավակն էր, իրենից մեծ մեկ եղբայր ուներ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ:

Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Հավե՛րժ փառք մեր հերոսներին, ովքեր չխնայեցին իրենց կյանքը հանուն հայրենիքի։